// Լավագույն հացաբուլկեղենը
Յուրաքանչյուր հաց պատրաստվում է ամբողջահատիկ հաճարից՝ առանց արհեստական հավելումների, պահպանելով բնական համն ու օգտակար նյութերը
// Բնական և առողջ
Մեր հացերը պատրաստվում են բացառապես բնական բաղադրիչներից՝ առանց քիմիական նյութերի և պահպանիչների, ապահովելով ձեր ընտանիքի առողջ սնունդը
Read MoreՏարվա փորձ
Հմուտ աշխատակիցներ
Տեսականի
Ամենօրյա վաճառք
// Մեր մասին
Հաճարից հաց պատրաստելու գաղափարը ծագեց, երբ կինս սպասում էր երեխայի, և բժշկի խորհրդով սկսեց օգտագործել տարբեր սննդային հավելումներ։ Պարզվեց, որ այդ նյութերից մի քանիսը, մասնավորապես՝ ֆոլաթթուն և ամբողջահատիկի մեջ պարունակվող կենսաբանական ակտիվ նյութերով հարուստ սերմնային յուղը, հանվում են մթերքներից՝ զանգվածային արտադրության պահանջներին համապատասխանեցնելու համար։
Այդպես մեր խոհանոցում ծնվեց գաղափար՝ ստեղծելու առողջ, բնական ու համեղ հաց՝ ամբողջահատիկ հաճարից, առանց արհեստական հավելումների։
Այսօր մենք արդեն արտադրում ենք հաճարի ամբողջահատիկից հացեր՝ առանց քիմիական բաղադրիչների և արհեստական հավելումների՝ պահպանելով հատիկի բոլոր օգտակար նյութերը։
Կապ
+374 44 074 000
// Տեսականի
Դրանք նպաստում են առողջ սննդակարգի պահպանմանը և հատկապես օգտակար են շաքարային դիաբետ ունեցող անձանց համար, քանի որ չեն բարձրացնում արյան մեջ գլյուկոզի մակարդակը։ Բացի այդ, հաճարի ալյուրը հարուստ է ֆոլաթթվով, որն առանցքային դեր ունի նյարդային համակարգի ճիշտ գործառության համար։
Մեր հացերը նաև բարենպաստ ազդեցություն ունեն մարսողական համակարգի վրա և օգնում են օրգանիզմին վերականգնվել բնական ճանապարհով։
// Մեր Թիմը
// Հաճախորդների կարծիքները
Շատ համեղ հացեր են, սիրում ենք հատկապես մի փոքր չորացրած վիճակում օգտագործել։ Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մշտապես բարեհամբյուր սպասարկման և պատրաստակամության, ինչպես նաև այս կարանտինի օրերին հացի հետ այլ ապրանքների առաքման առաջարկի համար։
Շատ համեղ է, հատկապես հաց չսիրող բալիկների համար 😊
Արտակարգ համեղ հաց և շատ օգտակաաաար!!!!�����
գնել եմ ցորենի և հաճարի ամբողջահատի ալյուրով լավաշներ, անչափ համեղ էր. շատ առողջ էջ է. խորհուրդ եմ տալիս գնել լիքը բաներ